Եմենի կառավարությունը հայտնել է, որ քաղաքական անկայունության մեկ տարվա ընթացքում երկրում սպանվել է ավելի քան 2 հազար մարդ։
Ինչպես հայտարարել է Եմենի մարդու իրավունքների նախարարությունը, սպանվածների թվում են խաղաղ ցուցարարներ և զինվորներ, ովքեր անցել էին ապստամբների կողմը, ինչպես նաև՝ 120 երեխա: Մեկ տարվա ընթացքում մոտ 22 հազար մարդ վիրավորվել է։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կառավարությունը տուժածների մասին տվյալներ չէր հրապարակում:
Հիշեցնենք, որ Սալեհն անցած ամիս հրաժարական տվեց











































