Հնդկաստանի և Աֆրիկայի ղեկավարներն այսօր համաձայնել են կտրուկ մեծացնել երկկողմ առևտուրը` մինչև 2015 թվականն այն հասցնելով 90 միլիարդ դոլարի։ Երկու կողմերը քննարկել են հավանական գործարքները:
AFP-ն հաղորդում է, որ Հարավային Ասիայի երկիրը ցանկանում է ընդլայնել Աֆրիկայի հետ իր առևտուրն ու դիվանագիտական կապերը:
Հնդկաստանի առևտրի քարտուղար Անանդ Շարմանն ասել է, որ Հնդկաստանի և Աֆրիկայի միջև 90 միլիարդ դոլարի առևտրային շրջանառության հասնելը շատ կարևոր ձեռքբերում կլինի:
Շարմանը խոսել է Հնդկաստան –Աֆրիկա հանդիպման ժամանակ, որը տեղի է ունենում Դելիում: Կազմակերպիչներն ասել են, որ քննարկում են ավելի քան 250 ծրագիր:
Առավել քան 600 աֆրիկացի և 500 հնդիկ պատվիրակներ մասնակցում են Հնդկաստան-Աֆրիկա վեհաժողովին:









































