Չինաստանի կառավարության կողմից փոխարժեքի տնտեսական բարեփոխումների արդյունքում յուանը կարող է դառնալ Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային արժույթ: Այսպիսի հայտարարությամբ Պեկինում հանդես է եկել կազմակերպության ղեկավար Քրիստինա Լագարդը: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ելույթ ունենալով չինացի գործարարների և քաղաքական գործիչների առաջ` Լագարդը հայտարարել է, որ Չինաստանին անհրաժեշտ է բարեփոխումների ծրագիր և ավելի ճկուն դրամական համակարգ:
Ներկայումս Չինաստանի ազգային արժույթը` յուանը, խիստ կերպով կարգավորվում է կառավարության կողմից: Սակայն ավելի վաղ չինական իշխանությունները հայտարարել էին յուանի՝ որպես միջազգային արժույթի կիրառման ընդլայնման մասին, և մի շարք բարեփոխումներ են իրականացրել այդ կապակցությամբ:








































