Իտալիայի Գրան-Սասսո միջուկային ֆիզիկայի ազգային ինստիտուտի գիտնականները, ովքեր ներառված էին ICARUS նախագծի մեջ, հայտարարել են, որ 2011 թ. իրենց գործընկերների կողմից ստացված սենսացիոն տեղեկությունները տեխնիկական կոպիտ սխալի արդյունք են եղել:
Հիշեցնենք, որ 2011 թ. սեպտեմբերին OPERA լաբորատորիայի մի խումբ գիտնականներ հայտարարել էին, որ փորձերի ընթացքում պարզվել է, որ նեյրոնների փունջն ավելի շուտ է հասնում ստուգիչ լաբորատորիա, քան լույսի փունջը:
ICARUS խմբի փորձագետները ժխտել են այս տվյալները: Նրանք բաց են թողել նեյրոնի և լույսի նոր փնջեր, որոնք ստուգիչ լաբորատորիայում գրեթե միաժամանակ են ֆիքսվել: Գիտնականները հայտարարել են, որ նոր փորձն ապացուցել է, որ OPERA-ի նախկին փորձարկումներն անցկացվել են խախտումներով:
Եթե այս փորձը հաստատեր OPERA-ի նախկին փորձի արդյունքները, ապա դա վերջ կդներ ֆիզիկայի մասին ժամանակակից պատկերացումներին ու հարաբերականության տեսությանը և կդրվեր ֆիզիկայի նոր բաժնի սկիզբը:






































