Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի վիճակահանությունից հետո բուքմեյքերական ընկերությունները փոխեցին խաղադրույքները մրցաշարի հաղթող թիմի վերաբերյալ: William Hill-ն առաջնությունում «Բարսելոնա»-ի հաղթանակը գնահատել է 2.25 գործակցով, իսկ քառորդ եզրափակիչ փուլում կատալոնական ակումբի հակառակորդ «Միլան»-ի հաղթանակի օգտին սահմանված է 15.00 գործակից:
Մյուս իսպանական ակումբի՝ Մադրիդի «Ռեալ»-ի հաղթանակը գնահատվում է 3.00 գործակցով, իսկ փլեյ-օֆֆում նրա մրցակից «ԱՊՕԵԼ»-ը հաղթանակի գործակիցը հավասար է 200-ի: Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության չեմպիոնի կոչումը նվաճելու հնարավորություններ ունի նաև «Բավարիա»-ն, որի գործակիցը 7.00 է, իսկ «Օլիմպիկ»-ի հաղթանակը գնահատվում է 67.00 գործակցով:
Լոնդոնի «Չելսի»-ի և «Բենֆիկա»-ի հաջողության համար սահմանված են համապատասխանաբար 9.00 և 41.00 գործակիցներ:






































