Վրաստանը, հավանաբար, այս տարի արտերկրից մեկ
միլիարդ դոլարի ներդրում կունենա: Այս մասին Reuters
գործակալությանը հայտնել է Վրաստանի էկոնոմիկայի
նախարար Վերա Կոբալիան:
ՌԴ-ի հետ ունեցած հակամարտության պատճառով 2009 թ. Վրաստանի տնտեսությունը 3.8 % անկում է ապրել, որին հետևել է գլոբալ տնտեսական ճգնաժամը: Իրավիճակը սկսել է բարելավվել 2010թ.`ապահովվել է երկրի ներքին համախառն արդյունքի 6.4 % աճ:
«Կարող եմ ասել, որ տնտեսական աճն այս տարի կլինի կամ
անցյալ տարվա նման` 6.8 % , կամ ավելի բարձր»,- ասել է
Կոբալիան լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նախարարը հայտարարել է, որ տնտեսական աճը հիմնականում
պայմանավորված է էներգետիկայի և տրանսպորտի, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտների զարգացմամբ:
Կոբալիան կարծում է, որ Վրաստանի քաղաքական
մակրոտնտեսական կայունությունը, վարկանիշային
գործակալությունների դրական գնահատականները երկրին օգնում են գրավելու արտասահմանյան նեդրողների ուշադրությունը:
Նախարարը նաև նշել է, որ չնայած եվրոգոտու ճգնաժամը
անմիջական ազդեցություն չի ունեցել Վրաստանի տնտեսության
վրա, այնուամենայնիվ օտարերկրյա ներդրողները մեծ
զգուշություն են ցուցաբերում:
«Մենք այս տարի ակնկալում ենք մեկ միլիարդ դոլարի չափով
օտարերկրյա ուղիղ ներդրումներ: Այս ցուցանիշը կարղ է նաև
ավելի բարձր լինել, սակայն ընթացիկ տարին ներդրումային
տեսակետից դյուրին չի լինի` շարունակվող գլոբալ ճգնաժամի և
Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների
ֆոնին» ,- հավելել է Կոբալիան:











































