Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ Խուան Մանուել Լոպեսը, ով հանդես է գալիս կիսաթեթև քաշային կարգում, Բռնցքամարտի միջազգային միության կողմից որակազրկվել է 1 տարի ժամկետով: Այդ մասին հայտարարել է WBO-ի նախագահ Ֆրանսիսկո Վալկարսելը:
Հիշեցնենք, որ Լոպեսին մարտի 12-ին տեխնիկական նոկաուտի է ենթարկել աշխարհի չեմպիոն Օրլանդո Սալիդոն:
Մենամարտից հետո Խուան Լոպեսը հայտարարել է, որ կարող էր շարունակել պայքարը, սակայն հանդիպման մրցավարը դադարեցրել էր մարտը, որից հետո մարզիկը հայտարարեց, որ մրցավարը խաղադրույք է կատարել Օրլանդո Սալիդոյի հաղթանակի օգտին: Ավելի ուշ բռնցքամարտիկն իր պրոմոութերների միջոցով ներողություն է խնդրել հանդիպման մրցավար Ռոբերտո Ռամիրեսից, սակայն վերջինս չի ընդունել այն:
WBO-ն պաշտպանել է Ռամիրեսին՝ բռնցքամարտիկին որակազրկելով 1 տարի ժամկետով:
«Լոպեսը 5 օր ժամանակ ունի, որպեսզի համոզի մեզ չեղյալ համարել կայացված որոշումը»,- ասել է WBO-ի նախագահը:







































