Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2011 թ. 2010-ի համեմատ ավելացել է մոտ 18%-ով և կազմել 403 մլն 671 հզ. դոլար, որից արտահանումը` 157 մլն 988.5 հզ. դոլար, ներմուծումը` 245 մլն 683 հզ. դոլար:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2010 թ. առևտրաշրջանառությունը կազմել է 343 մլն 328 հզ. դոլար, այդ թվում արտահանումը` 132 մլն 616 հզ. դոլար, ներմուծումը` 210 մլն 712 հզ. դոլար:
Հիմնական արտահանվող ապրանքներն են՝ երկաթի համահալվածք, մոլիբդեն, չզտած պղինձ, ալյումինե նրբաթիթեղ, քիմիական թելեր, գործվածքեղեն, թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր:
Հիմնական ներմուծվող ապրանքներն են կաթնամթերք, ընտանի թռչուններ, բանջարեղեն, շոկոլադ, սուրճի և թեյի խտանյութ, կենդանիների կեր, ծխախոտ, նավթ և նավթամթերք, դեղորայք, ներկեր, լաքեր, կենցաղային սարքավորումներ, մետաղամշակման հաստոցներ, ավտոմեքենա և այլն:
Հավալենք, որ Գերմանիան եզակի երկրներից է, որի դեպքում ՀՀ առևտրային հաշվեկշիռը դրական է:










































