Wednesday, 10 06 2026
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի

Վերլուծությունը հակացուցված է վարչապետի ինտելեկտին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, անդրադառնալով ձվի շուկայում անցած տարի ստեղծված իրավիճակին, նշեց, որ, իր կարծիքով, փորձ է արվում այս ոլորտը ևս մենաշնորհացնել: Այսպես, ըստ նախկին վարչապետի` նախ ամռանը իջեցվեց ձվի գինը, որպեսզի ձու արտադրողներից մեկը գնի մյուսներին, որոնք գնի իջեցումից կորուստներ կունենային: «Ես ենթադրում եմ, որ ուզում էին տալ մեկին՝ Ջրառատի թռչնաֆաբրիկայի տնօրենին»,- ասաց Հ. Բագրատյանը` հավելելով սակայն, որ ինչ-ինչ պատճառներով սա չի ստացվել, հնարավոր է, որ Ջրառատի թռչնաֆաբրիկայի տնօրենը հրաժարվել է: Այս պահի դրությամբ, ըստ Բագրատյանի, իշխանությունենրը դեռ չեն հրաժարվել այս շուկան մոնոպոլացնելու իրենց մտադրությունից: Սակայն այդ օլիգարխների բախման պատճառով ձու արտադրող մանր գյուղացիական տնտեսությունները, որոնք արտադրում էին ՀՀ-ում ողջ տարեկան ձվի քանակի (500-550 մլն հատ) մինչև 20%-ը (100-130 մլն հատ), դադարեցնում են իրենց արտադրությունը և հանրապետությունում դեկտեմբերին ձվի առաջարկի կտրուկ նվազում է դիտվում, ինչն էլ տանում է գների կտրուկ աճի: ԱՎԾ այն տվյալը, թե 2010-ին ՀՀ-ում 700 մլն հատ ձու է արտադրվել, Հ. Բագրատյանը «խայտառակ սուտ» համարեց: «Հայաստանի վիճվարչությունը նաև ասաց, որ մշտական բնակչությունը պակասել է 100 հազարով: Ես ԱՎԾ ղեկավարին ու վարչապետին հրավիրում եմ ինձ մոտ միկրոէկոնոմիկայի դասախոսության` այս թվերն ունենալով ինչ կնշանակի կորը: Երբ որ բնակչության թիվը պակասում է, ձվի արտադրությունն էլ 500 մլն-ից դառնում է 700 մլն, ձվի իրական գինը չի կարող թանկանալ տարեկան միջինը 40%-ով, դա բացառվում է: Չի կարող արտադրությունն ավելանալ, սպառողների քանակը պակասել, ու ստացվել, որ մեզնից յուրաքանչյուրը ամեն օր ուտում է 3 հատ ձու: Վերջապես, ձուն ոչ էլաստիկ արտադրանք է, օրինակ` չգիտեմ, վարչապետը գիտի՞՝ ինչ բան է ոչ էլաստիկ արտադրանքը: Ես ուսանողներին բացատրում եմ, թե ինչ բան է: Կարող եմ Ստեփան Մնացականյանին էլ հանդուրժել լսարանում, որպեսզի նման փչոց մեզ չմատակարարեն»,- ասաց Հ. Բագրատյանը` «սուտ» որակելով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, թե 2010-ին սկսել ենք համեմատաբար ավելի շատ ձու սպառել: «Էս կառավարությունում, ինչ Տիգրան Սարգսյանը մտել է այդտեղ, հնարավոր չէ մի էջ վերլուծական, մաթեմատիկական աղյուսակներով նյութ հայտնաբերել, դա հակացուցված է իրենց ինտելեկտին»,- ամփոփեց Հ. Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում