Վրաստանի ընդդիմության ծայրահեղական հատվածը սկսել է քաղաքացիական պաշտպանության կոմիտեներ ձևավորել: Այս մասին, ըստ Росбизнесконсалтинг-ի, տեղեկացրել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Նոնա Գաբրինդաշվիլին: Նա նշել է, որ մինչ այս ամսվա վերջը կոմիտեներ կստեղծվեն մայրաքաղաքի բոլոր 10 շրջաններում, այնուհետև՝ երկրի այլ քաղաքներում: «Անհրաժեշտ է ավելի լավ կազմակերպել անհնազանդությունը իշխող ռեժիմին, այդ իսկ պատճառով կոմիտեների նպատակը մարդկանց քաղաքացիական անհնազանդության ակցիաներին պատրաստելն է»։ Գաբրինդաշվիլին շեշտել է, որ իրենց նպատակն է ստիպել նախագահ Սաակաշվիլիին՝ թողնել պաշտոնը մինչև այս տարվա վերջը: