Հրշեջները հիմա հանգցնում են Մոսկվայի հյուսիս-արևելքում ադմինիստրատիվ շենքերից մեկում բռնկված հրդեհը: Դրա հետևանքով տուժածներ չկան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով մայրաքաղաքի իրավապահ մարմիններից մեկին:
Վերջինիս խոսքով՝ այրվել է Նովոդիմիտրովսկայա փողոցի թիվ 5 տունը, որի շենքում է տեղակայված «Մոլոդայա գվարդիա» հրատարակչատունը:
«Այրվում է հինգերորդ հարկը, լուսամուտից ծուխ է դուրս գալիս»,- գործակալությանը հաղորդել է վերջինիս զրուցակիցը:
Ներկայում տեղում աշխատում են հրշեջները: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: