Այսօր երկօրյա աշխատանքային այցով Վրաստանում է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրդը`խոսելով աշխատանքային այցի շուրջ: Նա տեղեկացրեց, որ նախարարը Վրաստանում կհանդիպի իր գործընկերոջը:
«Երեկ Վրաստան ժամանած նախարարը կհանդիպի Վրաստանի արտգործնախարարին, աշխատանքային այցի օրակարգից այլ մանրամասներ ինձ հայտնի չեն »,- նշեց Վ. Բայբուրդը:









































