«Արմավիա» ավիաընկերությունը 2011 թ. 1000 խոշոր հարկատուների ցուցակում գտնվել է 514-րդ հորիզոնականում և պետբյուջե է վճարել 148.6 մլն դրամ կամ 398.9 հզ. դոլար հարկ (2011 թ. պաշտոնական միջին փոխարժեքը 372.5 դրամ): Ընդ որում՝ 2010 թ. համեմատ ընկերությունը դիրքերը զիջել է միանգամից 427 տեղով (զբաղեցրել էր 87-րդ տեղը): 2010-ին «Արմավիա»-ն վճարել էր 840.8 մլն դրամ կամ 2.3 մլն դոլար (2010 թ. պաշտոնական միջին փոխարժեքը 373.66 դրամ):
Ի տարբերություն «Արմավիայի», նույն ժամանակաշրջանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը 2011-ին 2010-ի համեմատ զգալիորեն բարելավել է ցուցանիշները: Այսպես՝ 2011 թ. 1000 խոշոր հարկատուների ցուցակում գտնվել է 10-րդ տեղում և վճարել 5.9 մլրդ դրամ կամ 15.9 մլն դոլար, իսկ 2010 թ. գտնվել է 15-րդ տեղում՝ 3.7 մլրդ դրամ կամ 9.9 մլն դոլար ցուցանիշով:










































