WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը որոշել է իր թեկնածությունը դնել Ավստրալիայի Սենատի ընտրություններում, հաղորդում է ITAR-TASS-ը: WikiLeaks-ից հայտարարել են, որ նա, լինելով Ավստրալիայի քաղաքացի, պահպանել է այդ իրավունքը, չնայած ձերբակալվել է և գրավի դիմաց ազատ արձակվել:
«Մենք պազել ենք, որ Ջուլիան Ասանժը իրավունք ունի պայքարել սենատորի պաշտոնի համար, չնայած այն հանգամանքին, որ նա ձերբակալվել է (Մեծ Բրիտանիայում)»,- ասել են WikiLeaks-ում: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Ասանժը որոշել է մասնակցել ընտրություններին:
Ավստրալիայի Սենատի ընտրությունները տեղի կունենան 2013 թ.:
Այս պահին Մեծ Բրիտանիայում ուսումնասիրվում է Ասանժին Շվեդիային արտահանձնելու հարցը, որտեղ նրան մեղադրում են երկու կանանց բռնաբարելու մեջ: Ասանժը պնդում է, որ ինքն անմեղ է, և որ այդ մեղադրանքները քաղաքական ենթատեքստ ունեն:










































