Thursday, 11 06 2026
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Նարինե Մկրտչյանի բաց նամակը վարչապետ Տիգրան Սարգսյանին

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև.

Պրն վարչապետ,

Առաջարկում եմ ձեզ անձամբ հետաքննել ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ԾԻԳ-ի` մարտի 12-ին անցկացված մրցույթի ընթացակարգը և արդյունքները: Ես դիմել էի այդ մրցույթի ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ թափուր պաշտոնի համար:

Հրավիրեցին հարցազրույցի փուլ, սակայն արդյունքների մասին այդպես էլ տեղյակ չպահեցին: Մինչդեռ գործող ընթացակարգով նրանք մրցույթի անցկացումից հետո նույն օրը` անմիջապես, պարտավոր էին տեղյակ պահել, իսկ բողոքարկել կարելի էր այդ ընթացքում: Մինչդեռ պետք է տեղյակ լինես, որ բողոքարկես: Հինգ ժամ անընդհատ մեզ` մրցույթի մասնակիցներին. կառավարության միջանցքներում թողեցին` առանց պայմանների, անգամ` սովորական աթոռների` ենթարկելով հոգեբանական նվաստացման:

Հարցազրույցը խիստ ձևական բնույթ էր կրում, իմ դեպքում ես դա կարող էի հասկանալ, քանի որ հանձնաժողովի համար, մեղմ ասած, անծանոթ մարդ չէի այն ոլորտում, որի համար դիմել էի: Թեկնածուների` անգլերենի և համակարգչային ծրագրերի գերազանց իմացությունը ստուգելը հանձնաժողովի մտքով անգամ չանցավ: Մնում է ենթադրել, որ այդ չափորոշիչների ներառումը թեկնածուներին ներկայացվելիք պահանջների մեջ խիստ ձևական բնույթ էր կրում: Ինչևէ: Երեկ, երբ զանգահարեցի, ասացին հաղթողի անունը` միանգամից ավելացնելով` հրամանն արդեն եղել է: Այլ կերպ ասած` բողոքարկելն անիմաստ է: Ես ենթադրում եմ, որ ‘հաղթողը’’ ձեր հովանավորած թեկնածուն է. աշխատում է ԿԲ-ում: Կարծում եմ, որ պայքարն ու հովանավորչությունն ավելի դաժան է եղել մյուս երկու` տնօրենի տեղակալի և բաժնի պետի պաշտոնների համար:

Նայեք թեկնածուների անձնական գործերը, աշխատանքի փորձառությունը և դուք իմ փոխարեն այլ եզրահանգման դժվար թե հանգեք: Պարզաբանումներ պահանջեք մրցութային հանձնաժողովից, եթե իհարկե ձեր գիտությամբ չէ արվել այս ամենը:

Ամենասարսափելին անգամ դա չէ, այլ այն, որ համատարած ունեզրկության պայմաններում ահռելի աշխատավարձեր եք գրում` 1,5 -2000 եվրո, այդ պաշտոնների համար, ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը, թեպետ այդ թվերը հմտորեն գաղտնի են պահվում անգամ մրցույթի մասնակիցներից: Երբ մրցույթի հայտարարությունը կարդալուց առաջ փորձեցի ճշտել թե աշխատավարձի չափը, թե պայմանագրի տևողության ժամկետը, հրաժարվեցին պատասխանել: Ստացվում է այնպես, որ մասնակցում ես մի մրցույթի, որի պայմանները փակ են պահվում մասնակիցներից: Այդպես երևի ՆԱՍԱ-ի գաղտնիքներն են փակ պահում: Եվ երբ ԾԻԳ-ի տնօրենը` նախկին նախարար Արմեն Եղիազարյանն ինձ հարցրեց, թե որքան աշխատավարձ եմ ակնկալում, ասացի` ողջամտության սահմաններում` բարձր: Այդ պատասխանիս վրա հանձնաժողովի անդամները ծիծաղեցին: Երևի թե այն պատճառով, որ նման ծրագրերի դիմելիս ողջամտությամբ չարժե առաջնորդվել:

ՀԳ. Ամիսներ առաջ նման մրցույթների քանիցս մասնակցած մի քաղաքացի ինձ խորհուրդ տվեց գրել այդ մրցույթների մասին: Այն ժամանակ ես նրան պատասխանեցի, որ ես քաղաքական հոդվածներ եմ գրում: Հիմա կարծում եմ, որ հանիրավի անտեսել եմ այդ խորհուրդը: Կարծում եմ, առաջիկայում կհետևեմ այդ խորհրդին: Մանավանդ որ, բավարար չափով տեղեկացված եմ այդօրինակ մրցույթների մասին: Եվ հենց այդ տեղեկատվություններն էլ ինձ մղեցին մասնակցելու մրցույթին` փաստերը և տեղեկատվությունը ստուգելու վարքագծին հետամուտ: Իսկ այժմ ակնկալում եմ ձեր պատասխանը և քայլերը, որոնք կուզեի չհակասեին ձեր հրապարակային ելույթների ոգուն և բովանդակությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում