«ՀԺ»-ն գրում է, որ թիվ 19 ընտրատարածքում Հակոբ Հակոբյանի և Սեյրան Սարոյանի դեմ առաջադրվելու ցանկություն ունի նախկինում ԱԱԾ մայոր Սարգիս Քոչարյանը, որը իր հակառակորդների համար կարող է վտանգավոր լինել առաջադրման անսպասելիության առումով:
«Քոչարյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ առաջադրվելու նպատակ ունի. «Ազգային անվտանգությունից ուժեղ եք աշխատում: Այո, առաջադրվելու եմ: Դիմում եմ գրել, փաստաթղթերը վերցնեմ, կառաջադրվեմ»:
Նաև հավելել է, որ հաղթելու է նշված երկու թեկնածուներին, քանի որ, ի տարբերություն նրանց, ժողովրդի մաս է կազմում, լեզու, բերան ունի, տառերը ճանաչում է ու կարող է էջմիածինցու համար վերջապես մի բան անել:
Մյուս պատգամավորները տառերը չե՞ն ճանաչում` հարցրել է «ՀԺ»-ի թղթակիցը: «Չգիտեմ, եթե ճանաչեին, կխոսեին, էլի»,- պատասխանել է նա:









































