«Նյույորքյան ուսանողուհի Ամանդա Փիթը չի կարողացել վաճառել նոր iPad-ի համար հերթի իր 3-րդ տեղը»,– գրում է РИА Новости-ն:
Ամանդան որբ է, ծագումով` Պերուից: Նա iPad-ի համար գոյացած հերթում իր տեղն առաջարկել էր վաճառել 1.5 հազար դոլարով, որպեսզի իրականացնի հայրենիքում լինելու իր երազանքը։ Այնտեղ աղջիկն ուզում էր գտնել իր իսկական ծնողներին: Նախորդ գիշերը նրան թվացել էր, թե երազանքն իրականանում է:
«Տղան, ում հետ պայմանավորվել էի վաճառել իմ տեղը, բացմանը չհայտնվեց»,-իրեն հազիվ տիրապետելով պատմել է 21-ամյա ուսանողուհին: Նա հերթում կանգնած միակ մարդն էր, ով ձեռնունայն էր հեռացել խանութի մոտից։ Նման գնումների համար Ամանդան, իհարկե, գումար չուներ:
Ամանդան լրագրողներին պատմել է, որ իրեն որդեգրել են ամերիկացի ամուսինները: Այն բանից հետո, երբ նա սկսել է առանձին ապրել ու սովորելու համար տեղափոխվել է Նյու Յորք, աղջիկը երազում է իր հայրենիքում լինել և գտնել իր իսկական ծնողներին:
Նյու Յորքում Apple-ի հերթական մանրածախ վաճառքը բացվեց ծափահարություններով: Հերթը երկու թաղամաս էր ընդգրկում:








































