Այն ծնողները, որոնք մտածում են թե ինչպես օգնեն իրենց երեխաներին նիհարելու հարցում, առաջինը պետք է իրենք իրենց օգնեն: Այս մասին հաղորդում է daily mail-ը:
Հետազոտողներն ուսումնասիրել են, թե դաստիարակությունը, տան սննդակարգի փոփոխությունը ինչպես կարող են ազդել երեխայի քաշի վրա:
Եթե ծնողները ցանկանում են, որ իրենց երեխաները ազատվեն ավելորդ քաշից, իրենք նույնպես պետք է փորձեն նիհարել: Սա հետազոտության ամենակարևոր նախապայմանն է:
«Ծնողները երեխաների համար ամենակարևոր մարդիկ են, բացի այդ՝ ամենալավ ուսուցիչը: Հատկապես մեծ է նրանց դերը երեխաների ավելորդ քաշից ազատվելու հարցում. նրանք պետք է օրինակ ծառայեն երեխաներին, օգնեն նրանց առողջ սնունդ ընդունել և մարզվել»,- ասել է Դոկտոր Բուտելը:










































