ABC Family հեռուստատեսային ցանցը հայտարարել է «Տանը միայնակ» ֆիլմի 5-րդ սերիայի մասին: Այս մասին ասվում է ABC հեռուստատեսային ցանցի պաշտոնական կայքում:
Ֆիլմը վարձույթի դուրս չի գա: Դրա փոխարեն այն կցուցադրվի 2012 թ. դեկտեմբերին ABC Family-ի հեռուստաալիքներով:
Ինչպես հայտնում են որոշ աղբյուրներ, ֆիլմը կցուցադրվի «Տանը միայնակ 5. Մթության մեջ միայնակ» անվանումով («Home Alone 5: Alone in the Dark»):
Ֆիլմի գլխավոր հերոսը 8-ամյա Ֆինն է՝ Քրիստիան Մարտինը: Ըստ սյուժեի՝ փոքրիկը կարծում է, թե իրենց տունը շրջապատված է ուրվականներով, և նա սկսում է ծուղակներ պատրաստել՝ ուրվականներին բռնելու համար: Սակայն արդյունքում թակարդն է ընկնում հանցագործների մի խումբ, որը ցանկանում էր թալանել տունը, քանի դեռ փոքրիկը տանը միայնակ է:






































