Ռուսաստանի ընթացիկ առաջնության 35-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Դինամո»-ն սեփական հարկի տակ 1։5 հաշվով պարտվեց Սանկտ-Պետերբուրգի «Զենիթ»-ին։
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը գրավեցին Ալեքսանդր Կերժակովը (դարձավ դուբլի հեղինակ), Դոմինիկո Կրիշիտոն, Սերգեյ Սեմակն ու Սաբոլոշ Հուշտին։ «Դինամո»-ի կազմում աչքի ընկավ գերմանացի հարձակվող Քևին Կուրանին։
35 խաղերից հետո Սերգեյ Սիլկինի սաները վաստակել են 59 միավոր և «Սպարտակ»-ի հետ կիսում են 3-4-րդ հորիզոնականները, սակայն մոսկովյան ակումբը 1 խաղ պակաս է անցկացրել։