ԱՄՆ բանակի շարքային, WikiLeaks-ին տեղեկություններ հաղորդող Բրեդլի Մենինգին կասկածում են «Ալ-Քաիդային» օգնելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, մինչ դատական լսումները երեկ հայտարարել է ռազմական դատախազը: Ավելի վաղ Մենինգին մեղադրանք էին առաջադրել 22 կետով, այդ թվում` «թշնամուն օգնելու» կետով: Ներկայում դատախազները այդպես են անվանում Արաբական թերակղզում գործող «Ալ-Քաիդային»:
Պետական մեղադրյալի խոսքով` Մենինգն անուղղակիորեն գաղտնի տեղեկություն է փոխանցել WikiLeaks-ին, որն էլ այն հրապարակել է, գրում է The Guardian-ը:
Դատախազի խոսքով` Մենինգը բեռնել ու WikiLeaks-ին է ուղարկել ավելի քան կես միլիոն հաշվետվություն Աֆղանստանում ու Իրաքում ռազմական գործողությունների վերաբերյալ, հարյուր հազարավոր դիվանագիտական ուղերձներ, ինչպես նաև Բաղդադի շրջակայքում 2007թ. Reuters-ի լրագրողների գնդակահարությունը ուղղաթիռից:










































