Շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակչի վիճահանությունը։ Մրցավեճերի զույգերն են՝
«Ալկմար» – «Վալենսիա»,
«Շալկե» – «Ատլետիկ»,
«Սպորտինգ» – «Մետալիստ»,
«Ատլետիկո» – «Հանովեր»։
Կիսաեզրափակիչում կհանդիպեն «Շալկե» – «Ատլետիկ» և «Սպորտինգ» – «Մետալիստ» զույգերի հաղթողները, իսկ մյուս կիսաեզրափակիչում` «Ալկմար» – «Վալենսիա» և «Ատլետիկո» – «Հանովեր» դիմակայությունների հաղթողները։
Հիշեցնենք, որ Եվրոպայի Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության եզրափակիչը տեղի կունենա մայիսի 9-ին՝ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում:





































