Հղի կանայք ավելի լավ է՝ հրաժարվեն բջջային հեռախոսներից՝ խորհուրդ են տալիս Ուելսի համալսարանի աշխատակիցները: Բանն այն է, որ հեռախոսի ճառագայթումը մեծացնում է երեխայի վարքագծի զարգացման մեջ խնդիրների առաջացման վտանգը,- հայտնում է The Daily Mail-ը:
Հեռախոսի ճառագայթումը ազդում է ուղեղի զարգացման վրա՝ հետագայում առաջացնելով անհանգստություն, անուշադրություն և հիշողության խանգարում: Այս եզրակացությունը հաստատվել է հղի մկների վրա փորձեր կատարելուց հետո:
Սակայն պետք է հաշվի առնել, որ փորձի ժամանակ հղի մկները ճառագայթվել են ամբողջությամբ, իսկ կանայք հեռախոսը հեռու են պահում արգանդից:
Ինչ վերաբերում է մկների վարքագծի գնահատականին, ապա դա արվել է հոգեբանական, վարքագծային թեստերի
և ուղեղի էլեկտրական ակտիվության չափումների միջոցով: Ստուգումը ցույց է տվել ուղեղի զարգացման անկանոնություններ, որոնք, ըստ մասնագետների, կարելի է կապել երեխաների մոտ հիպերտոնիայի սինդրոմի և ուշադրության պակասի հետ:









































