Այսօր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մամլո ասուլիս էր հրավիրել` ամփոփելու Հայաստանի կողմից վարված արտաքին քաղաքականության արդյունքները:
Ասուլիսի ընթացքում Է.Նալբանդյանը հայտնեց, որ Հայաստանի, ՌԴ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը նախատեսված է Մոսկվայում հունվարի 24-ին։ Հնարավոր է, որ հաջորդ ամսվա սկզբին հանդիպում կայանա նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: