Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ մարտի 22-ին՝ ժամը 17.00-ին, փակելու է Սիրիայում իր դեսպանատունը: Նրա փոխարեն Սիրիայում Թուրքիայի դիվանագիտական շահերը պաշտպանելու է Հալեպում գտնվող թուրքական հյուպատոսությունը:
Բացի այդ, Թուրքիայի ԱԳՆ-ն, ելնելով անվտանգության նկատառումներից, Սիրիայում գտնվող իր բոլոր քաղաքացիներին կոչ է արել շտապ վերադառնալ հայրենիք:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը չէր բացառել, որ Թուրքիան Սիրիայի տարածքում կարող է ստեղծել բուֆերային գոտի:











































