Մարտի 15-ին, ժամը 18.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարաշի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել երիտասարդ ամուսիններ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նրանք թունավորվել են տան վառարանի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:











































