Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի անվտանգության ուժերն այսօր առավոտյան համաժամանակյա գործողություններ են իրականացրել միանգամից 7 նահանգներում, ինչի արդյունքում ձերբակալվել է 15 մարդ:
Նրանք մեղադրվում են Նովրուզի (մարտի 21) նախաշեմին Ստամբուլում, Դիարբեքիրում, Ադանայում, Մերսինում, Սիիրթում ու Յալովայում ահաբեկչություններ պլանավորելու մեջ: Թուրքական ոստիկանության գործողությունները շարունակվում են:










































