News Georgia-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի մոտ ընկած Վազիանիի ռազմական հրաձգարանում ընթանում են Agile Spirit 2012 խորագրով վրաց-ամերիկյան զորավարժությունները: Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ դրանք մեկնարկել են մարտի 10-ին և ավարտվելու են երկու շաբաթ անց՝ մարտի 24-ին:
Զորավարժություններին մասնակցում են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի ավելի քան 300 զինծառայողներ և Վրաստանի 4-րդ հետևակային բրիգադի զինվորները:
Տեսանյութ
Грузино-американские военные учения from Alex Imedashvili on Vimeo.