ԱՄՆ-ը 12 մլն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: Այդ գումարը կտրամադրվի բարեգործական առաքելություն իրականացնող կազմակերպություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ը հատկացնում է 12 մլն դոլար հումանիտար օգնության տեսքով, որը կտրամադրվի Սիրիայի ժողովրդին ՄԱԿ-ի և միջազգային այլ և ոչ կառավարական կազմակերպությունների միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ:
Գումարի մի մասը կտրամադրվի ՄԱԿ-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և ՄԱԿ-ի պարենի համաշխարհային կազմակերպությանը: