Շվեդիայի հյուսիսում հինգշաբթի օրը կորել է Նորվեգիայի Թագավորական BBC ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
C-130 ինքնաթիռը փորձնական թռիչք է իրականացրել «Սառը պատասխան» զինավարժությունների շրջանակներում, երբ կորել է կապը նրա հետ: Ինքնաթիռից վերջին ազդանշանը ստացվել է տեղի ժամանակով ժամը 14.43–ին:
Ինքնաթիռում եղել է հինգ մարդ, որոնցից չորսը՝ նորվեգացիներ: Ինքնաթիռը նորվեգական Էվենեսայից թռչում էր Կիրունու, որպեսզի վերցնի զինավարժության մասնակիցներին:
Ինչպես նշել է Նորվեգիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռը վթարի է ենթարկվել:
Ինչպես նշել է Associated Press գործակալությունը,
«Սառը պատասխան» զինավարժություններին մասնակցում են մոտ 16 հազար զինծառայողներ՝ աշխարհի 14 երկրներից:






































