ՄԱԿ-ի խաղաղության դեսպան Քոֆի Անանի խոսնակն այսօր ասել է, որ Անանը շարունակում է կապի մեջ մնալ Սիրիայի իշխանությունների, Ռուսաստանի և այլ ուժերի հետ՝ քննարկելով իր առաջարկները, որոնց նպատակը Սիրիայում բռնությունները դադարեցնելն է:
Reuters-ը հաղորդում է, որ Անանը հեռախոսային զրույց է ունեցել Սիրիայի արտգործնախարարի և իշխանություն ունեցող այլ պաշտոնյաների հետ, սակայն խոսակցությունների մասին մանրամասներ չեն հաղորդվում:
Անանի խոսնակը նաև ասել է, որ բանակցությունները դեռևս հնարավոր են, և իրենք շարունակում են քննարկումներ վարել Սիրիայի իշխանությունների հետ:





































