Ինդիան-Ուելսում ընթացող մրցաշարի քառորդ եզրափակիչում բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն 1 ժամ 8 րոպե տևած հանդիպման արդյունքում 6:0, 6:2 հաշվով ջախջախեց Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկայային:
«Ես լուրջ էի տրամադված, քանի որ Ագնեշկան հզոր հակառակորդ է: Նրան հաղթելու համար ես լավագույն խաղս պետք է ցուցադրեի: Պայքարում էի յուրաքանչյուր միավորի համար` չմտածելով նույնիսկ հաշվի մասին»,- Ազարենկոյին մեջբերում է WTA-ի պաշտոնական կայքը:
Գերմանիան ներկայացնող Անժելիկա Կերբերն իր հերթին 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց Լի Նային: Մրցապայքարը տևեց 1 ժամ 23 րոպե: Կիսաեզրափակիչում Կերբերի հակառակորդը կլինի Վիկտորիա Ազարենկոն:










































