ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը վերահաստատել է Իրանի վրա հարձակվելու հավանականությունը` ասելով, որ իր պետությունը ոչ միայն ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի, այլև պատասխանատվություն և ունակություն:
CBS News-ը հաղորդում է, որ դեսպան Մայքլ Օրենն ասել է, որ նման որոշում կարող են կայացնել Իսրայելի և ԱՄՆ–ի ժողովրդավարական ընտրություններով ընտրված ղեկավարները:
Նախագահ Օբաման նախընտրում է Իրանին ճնշել դիվանագիտական և տնտեսական պատժամիջոցներով: Օրենն ասել է, որ Իսրայելը համաձայն է սրան, սակայն պարզ չէ, թե որքան ժամանակով:
Դեսպանը նաև ասել է, որ ԱՄՆ-ը մեծ երկիր է և, նայելով Մերձավոր Արևելքին, Իրանին հեռվում է տեսնում, իսկ Իսրայելի նման փոքրիկ երկրի համար Իրանը հարևանությամբ է գտնվող երկիր է:









































