Ֆլոյդ Մեյուեյզերը կարող է զրկվել կիսամիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից` WBA վարկածով աշխարհի չեմպիոն Միգել Կոտտոյի հետ մենամարտելու նպատակով առաջին միջին քաշային կարգ տեղափոխվելու պատճառով:
Boxingscene-ի տեղեկացմամբ WBC վարկածով աշխարհի չեմպիոնի ժամանակավոր կոչման համար մենամարտը տեղի կունենա ամերիկացի Ռոբերտ Գերրերոյի և թուրք Սելջուկ Այդինի միջև: Այս մենամարտի հաղթողը ստիպված կլինի պայքարել Մեյուեյզերի հետ, եթե վերջինս Կոտտոյի հետ կայանալիք հանիդիպումից հետո ցանկանա վերադառնալ կիսամիջին քաշային կարգ:
Եթե բռնցքամարտիկը որոշի շարունակել հանդես գալ առաջին միջին քաշային կարգում,ապա Գերրերո – Այդին մենամարտի հաղթողը կդառնա աշխարհի լիարժեք չեմպիոն` առանց լրացուցիչ հանդիպումների:
Հիշեցնենք, որ Ֆլոյդ Մեյուեյզերի և Միգել Կոտտոյի մենամարտը կկայանա մայիսի 5-ին` Լաս-Վեգասի MGM արենայում: Այդ հանդիպումից հետո ամերիկացուն սպասվում է եռամսյա կալանք` իր ընկերուհուն ծեծի ենթարկելու պատճառով:





































