Աֆղանստանի հարավում ճանապարհային ֆուգասի պայթյունի պատճառով զոհվել է 4 կին և 10 երեխա:
Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը, դեպքը տեղի է ունեցել Ուրուզգան մարզում, երբ բնակիչներ տեղափոխող ավտոբուսը պայթել է մայրուղու վրա տեղադրված ականի վրա:
Աֆղանստանում խաղաղ բնակիչները հաճախ են դառնում նման ականների պայթյունները զոհ, որոնք թալիբների կողմից օգտագործվում են աֆղանական և ՆԱՏՕ-ի զորքերի դեմ:










































