Грузия Online-ի փոխանցմամբ՝ առաջիկա օրերին Վրաստանի կառավարության նոր կազմը ներկայացվելու է խորհրդարանի հաստատմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին:
Վերջինիս խոսքերով՝ առողջապահության, աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարների նշանակումը վերածվել է վստահության քվեի, քանի որ վերջին երկու տարիներին փոխվել են կառավարության ավելի քան 6 նախարարներ: Այդ դեպքում օրենքը պահանջում է խորհրդարանի կողմից նախարարների կաբինետի նոր կազմի նշանակում:
Փորձագետները կանխատեսում են, որ խորհրդարանի կողմից կառավարության նոր կազմի հաստատման հարցում չեն ծագի խնդիրներ, քանի որ խորհրդարանի 2/3-ը վերահսկում է իշխող «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը:










































