РБК-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը որոշել է խստացնել Իրանի դեմ սահմանած ֆինանսական պատժամիջոցները ՝ նրա միջուկային ծրագրի ֆինանսական աղբյուրները փակելու համար: Այս մասին նշված է Եվրախորհրդի տարածած հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԵՄ-ը սառեցրել էր Իրանի ատոմային մշակումների հետ կապված ֆիզիկական ու իրավաբանական անձանց ակտիվները, իսկ ներկայումս հայտարարում է մի շարք այլ սահմանափակող միջոցների ընդունման մասին: Այժմ Եվրախորհուրդը որոշել է փակել տվյալ անձանց մուտքը դեպի ֆինանսական տեղեկատվության միջազգային համակարգ:
Մանրամասները կհրապարակվեն վաղը՝ ԵՄ պաշտոնական ամսագրում:








































