Грузия Online-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան այցելել է Աֆղանստանի Հիլմենդ նահանգում գտնվող վրացական «Շուկվանի» ռազմաբազա և հանդիպում ունեցել վրացի զինծառայողների հետ:
Հանդիպման ժամանակ Պանետան շնորհակալություն է հայտնել վրացի զինծառայողներին Աֆղանստանում խաղաղապահ գործողություններին մասնակցելու համար: Պանետան վրացի զինծառայողների մոտ ընթերցել է Աֆղանստանում վիրավորված և ներկայումս ԱՄՆ-ում բուժվող վրացի փոխգնդապետ Ալեքսանդր Տուգուշիի նամակը, որում Աֆղանստանում գտնվող վրացի զինծառայողների համար ասվում է, թե նրանք «հերոսներ» են և «կմտնեն» Վրաստանի պատմության մեջ:
Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ Տուգուշիին այցելել էր Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, իսկ ավելի ուշ՝ մարտի 2-ին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:







































