Մաշտոցի պուրակում նստացույցը ժամանակավորապես դադարեցված է: Քիչ առաջ բնապահպան ակտիվիստները որոշեցին ժամանակավորապես դադարեցնել արդեն երկու օր շարունակվող շուրջօրյա նստացույցը` այսօրվա առաքելությունը համարելով ավարտված: Բնապահպանները պուրակ կվերադառնան վաղն առավոտյան:
Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրավաբան Մերի Խաչատրյանը, ակտիվիստները մինչև վերջ պայքարելու են կրպակների ապամոնտաժման համար: Նրա համոզմամբ`այսօր կառավարությունում Մաշտոցի կրպակների վերաբերյալ ընդունված որոշումը ցույց է տալիս, որ հանրությունը ուժեղ գտնվեց և քաղաքային իշխանություններին ցույց տվեց, որ հանրությունն է քաղաքի տերը:
Նա հաստատեց, որ և իրավական, և բոլոր հնարավոր միջոցներով ակտիվիստները շարունակում են բարձրաձայնել իրենց պահանջը, այն է՝ ապամոնտաժել Մաշտոցի պուրակում ապօրինի տեղադրված կրպակները:









































