Բրիտանացի պատգամավորները վիճում են՝ արդյո՞ք վճարովի դարձնել Բիգ Բեն աշտարակով շրջագայությունը, թե՞ ոչ: Ենթադրվում է, որ արդեն հուլիսից Լոնդոնի հայտնի աշտարակի այցը կարժենա 15 ֆունտ՝ մոտ 23 դոլար:
Սակայն սա վիճելի հարց է դարձել Բրիտանիայի խորհրդարանում: Հինգշաբթի, ինչպես սպասվում է, այս հարցը կքննարկվի նիստի ժամանակ,- հաղորդում է BBC-ն:
Ըստ պատգամավոր Ռոբերտ Հելֆոնի՝ այդ որոշումը պարզապես ամոթալի է, և ինքը կտրականապես դեմ է որոշմանը, քանի որ, եթե որոշումն ընդունվի, ապա Բրիտանական խորհրդարանը կարող է դառնալ մի վայր, որտեղ միայն հարուստները կարող են մուտք գործել:
Իսկ կողմնակիցները պնդում են, որ այցելուներից Բիգ Բենը տեսնելու համար գումար գանձելը անհրաժեշտ է ծրագրի շրջանակներում բյուջետային ծախսերը կրճատելու համար:








































