«Երկիր»-ի տեղեկություններով` Ավանի թիվ 1 ընտրատարածքում Ռուբեն Հայրապետյանի փոխարեն առաջադրվող Երևանի մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան էդիկ Գրիգորյանը (Քյավառ Էդո) Հայրապետյանի ամենամտերիմ ընկերն է:
«Նա ամբողջովին ապավինելու է ընկերոջ` Ռուբեն Հայրապետյանի աջակցությանը և խորհրդարանում էլ, անշուշտ, հավատարմորեն կատարելու է նրա կամքը»:










































