«Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը չի ցանկացել, որ ՀՀԿ գործադիր մարմնի կազմում լինի նաև Մուշեղ Լալայանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը և հավելում.
«Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել Լալայանից, սակայն վերջինս ասել է, թե չի ցանկանում որևէ թեմայի շուրջ խոսել.
«Հարցե՛ր ունեք, դիմե՛ք կուսակցության մամլո խոսնակ Շարմազանով Էդիկին»:
«Զրուցեցինք նաև էդուարդ Շարմազանովի հետ, ով ասաց. «Ես չեմ կարող ասել` Աբրահամյանն ինչ է մտածում, բայց ինչքանով տեղյակ եմ, շատ փայլուն հարաբերություններ ունեն, իրենք շատ լավ գործընկերներ են, և մեր կուսակցությունում վերջնական որոշումը կայացնում է Ս. Սարգսյանը»:









































