Տղամարդը կրակ է բացել ԱՄՆ Տեխաս նահանգի Բոմոնտ քաղաքի դատարանի մոտակայքում: Մեկ մարդ մահացել է, ևս երեքը վիրավորվել են:
Կրակողը դատարանի շենքի մոտ է եկել իր ընտանիքի հետ: Նա փորձել է փախուստի դիմել իր ավտոմեքենայով և այդ ընթացքում վնասվածքներ է հասցրել իր կնոջը, ով ավելի վաղ հրազենային վերքեր էր ստացել։
Հանցագործը ձերբակալված է, այլ մանրամասներ չեն հաղորդվում։










































