Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին հավատարիմ ուժերն այսօր հարձակումներ են սկսել հարավային Դերաա քաղաքում` փորձելով դադարեցնել մեկ տարի առաջ սկսված ապստամբությունը։ Reuters-ը հաղորդում է, որ ՄԱԿ-ի դեսպան Քոֆի Անանն այսօր հայտնել է, որ ստացել է իր առաջարկների վերաբերյալ Ասադի պատասխանը, բայց սպասում է որոշ հստակեցումների:
Այն ժամանակ, երբ մարտի 15-ին լրանում է ապստամբության մեկ տարին, Սիրիայի բանակը թվում է, թե մի քանի անգամ ավելացրել է իր հարձակումներն ապստամբների դիրքերի վրա` ավելի քան 130 տանկ և այլ ռազմական մեքենաներ Դերաա ուղարկելով:








































