Հնագետներն ասում են, որ Չինաստանի քարանձավներում հայտնաբերված քարի դարի 4 մարդիկ, հնարավոր է, հումանոիդի ամբողջովին մի նոր տեսակ են ներկայացնում: Այն էվոլուցիայի պատմության մեջ մի նոր առանձին էջ կարող է դառնալ: Այս մասին հաղորդում է daily mail-ը:
Բրածոները, որոնք հայտնաբերվել են 2 քարանձավներում, պատկանել են քարի դարի նախկինում անհայտ մարդկանց և շատ արտասովոր առանձնահատկություններ ունեն՝ ի տարբերություն հնագույն և ժամանակակից մարդկանց:
Նրանց անվանել են «կարմիր եղջերվաբուծության մարդիկ», քանի որ նրանք մեզանից 14500-11500 տարի առաջ որսացել են շատ հազվադեպ հանդիպող կարմիր եղջերուներին:
Նրանք Ասիայում հայտնաբերված «ամենաերիտասարդ» մարդկային բրածոներն են:
«Այս հնադարյան մարդիկ, հնարավոր է, նախկինում անհայտ մի տեսակ լինեն, որոնք գոյատևել են մինչև սառցե դարաշրջանի ավարտը՝ մեզանից 11000 տարի առաջ: Նրանց հայտնաբերումը մի նոր էջ է բացում մարդկային էվոլուցիոն պատմության մեջ՝ ասիական էջ: Հավանաբար նրանք ներկայացնում են շատ վաղ և նախկինում անհայտ ժամանակակից մարդկանց արտագաղթը Աֆրիկայից դուրս»,– բացատրել է պրոֆեսոր Կուռնոյը։













































