Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի սպառողների շահերի վերահսկիչ մարմինը (Роспотребнадзор) սպասում է Ռուսաստանի ԱԳՆ-ի դիվանագիտական որոշմանը, որ Վրաստան գործուղի իր մասնագետներին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի գլխավոր սանիտար Գենադի Օնիշչենկոն:
Վերջինիս խոսքերով՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն պետք է կարգավորի Վրաստանի կողմից իրենց մասնագետների ընդունման հարցը, ինչից հետո փորձագետները տեղում գնահատական կտան վրացական «Բորժոմի» հանքային ջրի որակին:
Նշվում է, որ Ռուսաստանում այդ հանքային ջրի ներկրումն արգելվել է 2006 թվականի գարնանը՝ ցածր որակ ունենալու պատճառաբանությամբ:







































