Դատարանը տասնօրյա կալանքի որոշում է կայացրել էկոակտիվիստ Սուրեն Ղազարյանի նկատմամբ, որը բերման էր ենթարկել Տուապսեի ոստիկանություն «նահանգապետ Տկաչևի առանձնատան մոտից»: Նրան մեղադրում են ոստիկանության աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու ու չենթարկվելու մեջ:
Ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա հայտնել էր, որ իրեն ձերբակալել են իր փաստաբան Վիկտոր Դուտլովի հետ՝ Տուապսեի «Ագրոկոմլեքս»-ին պատկանող շինություններից մեկի մոտ, որտեղ վեր է խոյանում Կրասնոդարի մարզի նահանգապետ Ալեքսանդր Տկաչևի առանձնատունը: 10 օրվա կալանքի որոշում է կայացվել նաև Ղազարյանի հետ բերման ենթարկված փաստաբան-ակիտիվիստ Վիկտոր Դուտլովի նկատմամբ:
Ակտիվիստները «Էկոլոգիական հերթափոխ» բնապահպանական շարժման անդամներ են, որոնց կայքում նշված է, որ դատավոր Սերգեյ Բոնդարևը մերժել է Ղազարյանի ներկայացրած 10 միջնորդությունները:
Չորեքշաբթի գիշերը հայտնի դարձավ ակտիվիստներին ոստիկանություն բերման ենթարկելու մասին: Ղազարյանի խոսքով` ինքը գնացել էր տեսնելու «ինչ աստիճանի է վնասվել նահանգապետի գույքը», որի փչացման մեջ մեղադրում են իրեն:








































