Արժույթի միջազգային հիմնադրամը Վրաստանին հատկացրել է հերթական փոխառությունը: Կազմակերպության գնահատմամբ, Վրաստանում նկատելի տնտեսական բարձր աճը և արժութային կայուն փոխարժեքը հնարավոր է դարձնում Վրաստանին 153 միլիոն դոլարի փոխառություն հատկացնել: «Դրան նպաստել է այն տնտեսական ծրագրերի հստակ կատարումը, որոնք նախատեսված էին Միջազգային արժութային հիմնադրամի հետ համագործակցության ծրագրով»,- նշել է հիմնադրամի տնօրեն Մուրիլո Պորտուգալը: Ծրագրի ընդհանուր ծավալը կազմելու է մեկ միլիարդ դոլար: