Բանգլադեշում փրկարարները գետում խորտակված լաստանավից դուրս են բերել տասնյակ դիեր: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Մեղնա գետի վրա լաստանավի խորտակման զոհերի թիվը հասել է 105-ի:
Ավելի վաղ փրկարարները հայտնել էին 60-ից ավելի խեղդվածների մասին, սակայն զգուշացրել էին, որ նրանց թիվը մոտ ապագայում կարող է մեծանալ:
«Ջրասուզակները ստուգել էին նավախցիկներն ու ստորին տախտակամածից դուրս բերել տասնյակ մարմիններ»,- պատմել է փրկարարներից մեկը` հավելելով, թե ներկայումս կատարվում են աշխատանքներ գետի ստորին հատվածում` հուսալով հայտնաբերել մարդկային մարմիններ:
Խեղդվածների հարազատները երկրորդ օրը շարունակ գետի ափերին շարված դիակների մեջ փորձում են ճանաչել իրենց հարազատներին:
MV Shariatpur լաստանավը խորտակվել է մարտի 13-ի առավոտյան, նավթային բարժային բախվելու հետևանքով, Բանգլադեշի մայրաքաղաք Դակիից 40 կմ հեռավորության վրա: