Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ արդեն 4 օր է, ինչ որևէ տեղեկություն չկա մոտ մեկ շաբաթ առաջ Սիրիա մեկնած երկու թուրք լրագրողներից: Խոսքը Gerçek Hayat (Իրական կյանք) ամսագրի մերձավորարևելյան ներկայացուցիչ Ադեմ Օզքյոսեի և օպերատոր Համիթ Ջոշքունի մասին է:
Նրանք Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում ընկած Հաթայ նահանգից մեկնել են Իդլիբ, որն ամիսներ շարունակ գտնվում էր սիրիացի ապստամբների հսկողության տակ, սակայն երեկվանից սկսած քաղաքի վերահսկողությունն անցել է Ասադի ուժերին:










































